Պարագվայի ուժայինները մտադիր են սատարել նախկին նախագահ Ֆերնանդո Լուգոյին

Պարագվայի ուժայինները մտադիր են սատարել նախկին նախագահ Ֆերնանդո Լուգոյին

PanARMENIAN.Net - Պարագվայի զինված և իրավապահ ուժերը հայտարարել են երկրի պաշտոնանկ նախագահ Ֆերնանդո Լուգոյին անվերապահորեն սատարելու մասին:

Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», ուժայինները դատապարտում են պատգամավորների նախաձեռնած գործընթացը, որը հուլիսի 22-ին հանգեցրեց Լուգոյի պաշտոնանկությանը, ասվում է ուժային կառույցների համատեղ հայտարարության մեջ:

Ըստ զինվորական հրամանատարության, չնայած, որ նրանք համաձայն չեն այն ամենին, ինչ կատարվում է երկրում, բանակը ուժի կիրառման չի դիմի

Այժմ երկրի նախագահի պարտականությունները կատարում է փոխնախագահ Ֆեդերիկո Ֆրանկոն: Նա կղեկավարի երկիրը մինչև 2013թ. ապրիլը, երբ կայանալու են համընդհանուր ընտրությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---