Էդուարդ Թոփչյանը ցանկանում է «Տուրանդոտ» օպերան ներկայացնել Հանրապետության հրապարակում

Էդուարդ Թոփչյանը ցանկանում է «Տուրանդոտ» օպերան ներկայացնել Հանրապետության հրապարակում

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ցանկանում է Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերան ներկայացնել Հանրապետության հրապարակում: Օպերայի համերգային տարբերակը հայ երաժշտասերների դատին կհանձնվի հուլիսի 3-ին և 6-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:

Մաեստրոյի խոսքով, գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է մի քանի հարյուր հազար դոլար գումար, որը մի քանի բարերարների միջոցով կարելի է հավաքել: Նա նշեց, որ կան բոլոր պայմաները դա իրականացնելու համար` լավ կատարողներ, արդեն պատրաստ են էսքիզները, կա ռեժիսուրա:

Արքայադուստ Տուրանդոտի և Կալաֆի սիրո պատմությունը ներկայացնող օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1926 թ-ին Միլանի Լա Սկալա թատրոնում: «Տուրանդոտը» օպերային թատրոնների հիմնական երգացանկային և ամենահաճախ կատարվող գործերից է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---