Հայաստանի և Ուկրաինայի նախագահները Կիևում քննարկել են ԵԱՀԿ-ում համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի և Ուկրաինայի նախագահները Կիևում քննարկել են ԵԱՀԿ-ում համագործակցությանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Նկատի առնելով, որ 2013թ. Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը և Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր:

Հուլիսի 1-ին Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի և Կիև ժամանած այլ բարձրաստիճան հյուրերի հետ «Օլիմպիյսկի» մարզադաշտում ներկա է գտնվել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012»-ի փակման արարողությանը և դիտել առաջնության եզրափակիչ խաղը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---