Սլովակիայում շոգի պատճառով մարդիկ են մահանում

Սլովակիայում շոգի պատճառով մարդիկ են մահանում

PanARMENIAN.Net - Վերջին օրերին Սլովակիայում տիրող չափից դուրս շոգ եղանակը մարդկանց մահվան պատճառ է դարձել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վերջին օրերին մահացել է երկու մարդ, հիվանդանոց է տեղափոխվել 86 տուժած, երեքշաբթի օրը հաղորդում է SITA սլովակյան լրատվական գործակալությունը:

Այժմ Սլովակիայում օդի ջերմաստիճանը ստվերում հասնում է 38 աստիճան Ցելսիուսի: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` չորեքշաբթի օրն ավելի շոգ եղանակ է սպասվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---