Պակիստանը պաշտոնապես հաստատել է, որ կվերականգնի ՆԱՏՕ-ի բեռների տարանցումն իր տարածքով

Պակիստանը պաշտոնապես հաստատել է, որ կվերականգնի ՆԱՏՕ-ի բեռների տարանցումն իր տարածքով

PanARMENIAN.Net - Պակիստանի կառավարությունը չորեքշաբթի պաշտոնապես հավանություն է տվել ՆԱՏՕ-ի բեռների տարանցմանը երկրի տարածքով: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Պակիստանի կառավարության մամլո ծառայությունը:

Այդպիսով պաշտոնական Իսլամաբադը կվերսկսի ոչ ռազմական բեռների տարանցումը իր տարածքով, որը կասեցվել էր 2011թ. նոյեմբերին, երբ ՆԱՏՕ-ի ավիացիայի հարվածներից 24 պակիստանցի զինվոր մահացավ Աֆղանստանին սահմանակից հենակետում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---