Սերժ Սարգսյանն ու «Ռուսհամագործակցության» ղեկավարը կարևորել են փոխգործակցությունը հումանիտար ոլորտում

Սերժ Սարգսյանն ու «Ռուսհամագործակցության» ղեկավարը կարևորել են փոխգործակցությունը հումանիտար ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, hանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և վստահություն հայտնել, որ նրա հայաստանյան այցը հագեցած կլինի արդյունավետ հանդիպումներով, որոնք կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթ կրող դաշնակցային հարաբերությունների խորացմամբ և այդ ուղղությամբ ակտիվ քայլեր է իրականացնում:

Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է հատկապես հումանիտար ոլորտում փոխգործակցությունը:

«Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարի համոզմամբ` երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծ դեր ունեն ոչ միայն քաղաքականությունն ու տնտեսությունը, այլ նաև մշակութային, կրթական և հումանիտար ոլորտի հետ կապված բոլոր հարցերում սերտ գործակցությունը:

Կոնստանտին Կոսաչևի հայաստանյան այցի շրջանակներում նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ ինչպես ՀՀ պաշտոնատար անձանց, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչների հետ:

«Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարն արդեն հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ: Նախատեսված են նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, կրթության և գիտության, էկոնոմիկայի, մշակույթի նախարարների հետ հանդիպումներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---