ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԵԼՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Լի Չժաոսինին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Ինչպես հայտարարել է Լի Չժաոսինը, Չինաստանի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համագործակցությանը եւ հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում բարձր է գնահատում Հայաստանի նախագահի ներդրումը, տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը: Չինական կողմը նույնպես բարձր է գնահատել Ռոբերտ Քոչարյանի` վերջերս ՉԺՀ կատարած այցը` երկկողմ համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից: Իր հերթին, Հայաստանի ղեկավարը նշել է, որ հայ-չինական հարաբերությունները հիմնված լինելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ փոխըմբռնման վրա, այսօր վերելք են ապրում հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի տարբեր բնագավառներում: Ըստ Ռոբերտ Քոչարյանի` Հայաստանն ու Չինաստանն ունեն համագործակցության լայն սպեկտոր, նրանք չունեն քաղաքական խնդիրներ, իսկ միջազգային հրատապ շատ պրոբլեմների վերաբերյալ հանդես են գալիս գրեթե նմանատիպ մոտեցումներով: Առեւտրատնտեսական համագործակցությունը համարելով երկկողմ հարաբերությունների կարեւոր տարր եւ առաջնահերթ ուղղություն` կողմերը քննարկել են Չինաստան այցի ընթացքում Հայաստանի նախագահի ձեռք բերած պայմանավորվածությունները եւ դրանք գործնական արդյունքների վերածելու հարցերը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---