«Նոր ալիք» մրցույթում Սուրեն Առուստամյանը խոստանում է աչքի ընկնել իր ոճով

«Նոր ալիք» մրցույթում Սուրեն Առուստամյանը խոստանում է աչքի ընկնել իր ոճով

PanARMENIAN.Net - «Նոր ալիք» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանը խոստանում է աչքի ընկնել ոչ թե վոկալով, այլ իր ուրույն ոճով: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց երգիչը, հավելելով, որ Յուրմալա է մեկնելու հուլիսի 14-ին:

Համաշխարհային հիթերի օրը Առուստամյանը կատարելու է Էրիկ Քլեփթոնի «Change the world» երգը, ազգային երգի ներկայացման օրն Առուստամյանը կկատարի «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը` սեփական մեկնաբանութամբ: Նա երգ կկատարի նաև սեփական երգացանկից:

Երևանյան նախընտրական փուլն անցկացվել է ապրիլի 4-ին և 5-ին, իսկ եզրափակիչ փուլն անցկացվել է ապրիլի 20-ին և 21-ին` Մոսկվայում:

Սուրեն Առուստամյանի հետ մրցույթի ուղեգիր նվաճելու համար պայքարում էին Լուսինե Աղաբեկյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը և Մերի Մնջոյանը:

Մրցույթի նախաձեռնողները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է 2002 թվականից, առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլք:

2010թ. մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին հայաստանցի Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---