Yahoo!-ն և Facebook-ը կարգավորել են պատենտային վեճը

Yahoo!-ն և Facebook-ը կարգավորել են պատենտային վեճը

PanARMENIAN.Net - Yahoo! և Facebook ընկերություններին, որոնք համանուն որոնման համակարգի և սոցիալական ցանցի սեփականատերերն են, հաջողվել է կարգավորել պատենտային տարաձայնությունները: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, երկու կազմակերպություններն էլ հետ են կանչել իրենց հայցադիմումները:

Վեճի խաղաղ կարգավորումը չավարտվեց հայցադիմումները հետ կանչելով. ընկերությունները պայմանավորվեցին ընդլայնել երկկողմ համագործակցությունը և ստեղծել դաշինք, որը գլխավորապես զբաղվելու է ծառայություններով ինտերնետ-գովազդի շուկայում, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---