Սիրիան ականանետով գնդակոծել է Լիբանանի տարածքը

Սիրիան ականանետով գնդակոծել է Լիբանանի տարածքը

PanARMENIAN.Net - Առնվազն երեք հոգի զոհվել է, ևս իննը վիրավոր են Սիրիայի կողմից Լիբանանի տարածքի ականանետային գնդակոծման արդյունքում, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Տեղի բնակիչների խոսքով` գնդակոծության է ենթարկվել Վադի Հալիդ գյուղը, որը գտնվում է Լիբանանի հյուսիսում` երկրի մայրաքաղաք Բեյրութից 185կմ հեռավորության վրա: Հենց այդ շրջանում են այժմ բնակվում չդադարող մարտերի պատճառով Սիրիան լքած փախստականները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---