Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Կարեն Շախնազարովին 60-ամյակի կապակցությամբ

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է  Կարեն Շախնազարովին 60-ամյակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շախնազարովին 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, ասվում է ՌԴ կառավարության մամլո հաղորդագրության մեջ:

Կինոռեժիսոր, սվցենարիստ, գլխավոր տնօրեն Կարեն Շախնազարովը ծնվել է 1952թ-ն հուլիսի 8-ն Կրասնոդարում: 1975 թ-ն ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը, որտեղ պարապում էր Իգոր Տալանկինի ստուդիայում: Այդ ռեժիսորի մոտ աշխատել է որպես օգնական: Լայն ճանաչում, որպես ռեժիսոր եւ սցենարիստ նա ստացավ «Մենք ջազից ենք» ֆիլմից հետո: Այդ ֆիլմը արժանացել է մի շարք միջազգային մրցանակների: Ռուսաստանի Դաշնության հանրային պալատի անդամ է: 2008 թ-ց ՄՊՀ-ի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Շախնազարովի կինոֆիլմերը արժանացել է են 50 միջազգային ու ազգային մրցանակների ու պարգևների, երկու անգամ մասնակցել են Կաննի փառատոնին

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---