«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՇԱՀԱՐԿՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 59-րդ նստաշրջանի օրակարգում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում առկա իրավիճակի» մասին հարցը ներառելու մտադրության մասին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «կարգավորման ելքը կանխորոշելու հայկական կողմի փորձերը կանխելու» Բաքվի մտադրությանը: Սակայն, ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է ղարաբաղյան խնդիրը, սակայն դա դեռեւս չի նշանակում, որ իրեն մտադրությունները կյանքի են կոչվում: Այնուամենայնիվ, ցանկացած նման փորձ գտնվում է Հայաստանի դիվանագիտական մարմինների ուշադրության կենտրոնում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---