ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԼԱՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Դոնա Դաուսեթ Կոիրոլոյին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: Հանդիպման ընթացքում փոխըմբռնման մթնոլորտում քննարկվել են Համաշխարհային բանկի եւ Ազգային ժողովի համագործակցության ընթացքին ու զարգացմանը վերաբերող խնդիրները: Դ. Դաուսեթ Կոիրոլոն նշել է, որ Հայաստանի խորհրդարանի հետ լավ համագործակցություն է ձեւավորվել, որը նպաստում է ՀԲ-ի աշխատանքների արդյունավետությանն ու նպատակաուղղվածությանը: Կարեւորվել է նաեւ ուշադրության մեծացումը մարզային ծրագրերի նկատմամբ, աջակցությունը միջին խավի ձեւավորմանը, ինչպես նաեւ Հայաստանի հարկային ու մաքսային օրենսդրության կատարելագործումը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---