«Ոսկե ծիրան». Քննարկվել է Մոսկվայում Տարկովսկու տուն-թանգարանի ստեղծման անհրաժեշտությունը

«Ոսկե ծիրան». Քննարկվել է Մոսկվայում Տարկովսկու տուն-թանգարանի ստեղծման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում բացվեց «Տարկովսկու հայելու մեջ. մշակութային կյանք և անհատի աշխարհ» կլոր սեղան-քննարկումը: Քննարկմանը մասնակցում են հայ, և ԱՊՀ երկրների կինոգործիչներ: Կլոր սեղանի հիմնական թեման Տարկովսկու թանգարանի ստեղծումն է Մոսկվայում: Ըստ կինոգործիչների, դա անհրաժեշտություն է, ինչպես Երևանում Փարաջանովի տուն թանգարանը:

Փառատոնն այս տարի հարգանքի տուրք է մատուցում ռեժիսորին, կազմակերպել է նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Ծրագրում ներկայացված են ինչպես ռեժիսորի, այնպես էլ նրա գեղարվեստական ղեկավարությամբ նկարահանված ֆիլմերը:

Մասնավորապես` կցուցադրվեն Տարկովսկու «Ավետարան ըստ Անդրեյի» (“Страсти по Андрею”) և «Սոլյարիս» (“Солярис”) (հեղինակային տարբերակներ) ֆիլմերը, ինչպես նաև նրա ուսանողական շրջանի «Գլդոնն ու ջութակը» (“Каток и скрипка”) և «Այսօր ազատում չի լինի» ֆիլմերը (“Сегодня увольнения не будет”): Ծրագիրը կներառի նաև Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան» (“Терпкий виноград”) (գեղ.ղեկ.Ա.Տարկովսկի), Արա Ահարոնյանի «Երազ» (“Сон”) (սցենարի հեղինակ` Տարկովսկի) ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---