Ագնեշկա Հոլանդ. Ցեղասպանությունները մարդկային էության շեղում են

Ագնեշկա Հոլանդ. Ցեղասպանությունները մարդկային էության շեղում են

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրերից մեկը` լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդը գտնում է, որ ցեղասպանությունները, մարդկային էության հատուկ շեղում են: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսորը, նշելով, որ ցեղասպանությունն արտահայտում է, թե ինչ է տեղի ունենում մարդկանց ներսում: Նրա խոսքով, մինչև հիմա անհայտ է, թե ինչն է ստիխում մարդկանց մեկ այլ ազգ ոչնչացնել: Նա նշեց նաև Հայոց ցեղասպանությունը, որը հանգեց այլ ցեղասպանությունների: «Նույնիսկ Գերմանիայի նման քաղաքակիթ երկրում դա տեղի ունեցավ, Նորվեգիայի նման բարեկեցիկ երկրում Բրեյվիկը արեց այդ հանցանքը, և ապացուցվեց, որ նա սթափ մարդ է»,-ասաց Հոլանդը:

Զրուցելով իր արվեստի մասին, նա նշեց, որ հաստատ փողի համար չէ նկարում: «Ես նույնիսկ շնորհակալ եմ, որ ինձ վճարում են նրա համար, որ ես անեմ իմ սիրած գործը»,-ժպտալով ասաց նա:

«Նախկինում ֆիլմերը դատում էին ըստ ինքնատիպության, ոչ թե բյուջեով: Հիմա պետք է պայքարես լսարանի համար: Ավելի ընկճող բան չկա, քա նկարել մի ֆիլմ, որը չեն նայելու: Ես համարում եմ, որ մի բան որի վրա ժամանակ եմ ծախսում, մյուսներին էլ պետք է դուր գա: Երբեմն հիասթափություն եմ ապրում, որ դա այդպես չէ»,-գտնում է Հոլանդը:

Ռեժիսորը, ով աչքի է ընկնում ծանր թեմաների արծարծմամբ, հավատում է, որ ցավոտ բաները մաքրման են բերում, և այդ մաքրմանը կարելի է հասնել ցավի միջոցով: Նա գտնում է, որ առհասարակ մարդիկ զարթնում են, հիմա նոր լսարան է գոյանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---