Սերգեյ Լոզնիցան ֆիլմ նկարելիս առաջնորդվում է մաթեմատիկական հաշվարկներով

Սերգեյ Լոզնիցան ֆիլմ նկարելիս առաջնորդվում է մաթեմատիկական հաշվարկներով

PanARMENIAN.Net - Կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան, որը Հայաստան է եկել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով, գտնում է, որ լավ ֆիլմի համար միայն գաղափարի առկայությունը բավական չէ:

Մամլո ասուլիսի ժամանակ նա ասաց, որ անընդունելի է համարում, որ լավ կինոնկար կարելի է ստեղծել սիրողական տեսախցիկով կամ բջջային հեռախոսով: «Լավ ֆիլմի համար անհրաժեշտ է լավ տեխնիկա, որպեսզի տաս այն պատկերը, որն ուզում ես, ստանաս այն հնչողությունը, որն անհրաժեշտ է»,-ասաց նա:

Լոզնիցան, որն առաջին մասնագիտությամբ մաթեմատիկոս է, նշեց, ու երբ սցենար է գրում, տեսնում է տիպը, կերպարը և ֆոտոռոբոտ է անում: Նա իր ֆիլմերը համեմատում է քանդակի հետ: Սկզբում պետք է ընտրել քարը, հետո որոշել արձանի չափը, հետո սկսել քանդակել:

Բացի այդ, նա մաթեմատիկական հաշվարկներ է անում նաև կադրերի համար: Ըստ նրա, ամեն մի տեսարան պետք է լինի լակոնիկ, չկտրտվի: Իսկ որպեսզի հետաքրքիր լինի ֆիլմը, և դիտողը չձանձրանա, պետք է ամեն մի կադրով մի նոր բան ցույց տա: Լոզնիցան ֆիլմերում անընդունելի է համարում կոպտությունը և պաթոսը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---