«168 ժամ». Ս. Սաֆարյանը հավանական է համարում միասնական թեկնածուի գաղափարը Ավանում

«168 ժամ». Ս. Սաֆարյանը հավանական է համարում միասնական թեկնածուի գաղափարը Ավանում

PanARMENIAN.Net - «Այս մի ընտրության դեպքում` հաշվի առնելով, որ իմ թեկնածությունը քիչ ձայներ չի տարել, ուզում եմ հավատալ, որ միասնական թեկնածու ունենալը հնարավոր կլինի»,-երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե ընդդիմությունը կկարողանա՞ մեկ ընդհանուր թեկնածուով հանդես գալ Երևանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում, ամենայն հավանականությամբ, աշնանը կայանալիք մեծամասնական ընտրակարգով պատգամավորական ընտրակարգով պատգամավորական ընտրության ժամանակ: Ըստ թերթի, Ս. Սաֆարյանի այս խոսքերը կարծես ուղղված են ՀԱԿ-ին: «Երբ որ Ռուբեն Հայրապետյանն այլևս մանդատ չի ունենա, և ընտրատարածքը թափուր կմնա, այդ ժամանակ մենք կքննարկենք կոնկրետ այդ ընտրատարածքի հարցը»,-իր հերթին ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ Ռ. Հայրապետյանը «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգությունից հետո հայտարարել է, որ վայր է դնում մանդատը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---