Նավթը թանկանում է ԱՄՆ-ում հումքի պաշարների նվազման սպասումների ֆոնի վրա

Նավթը թանկանում է ԱՄՆ-ում հումքի պաշարների նվազման սպասումների ֆոնի վրա

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գներն աճում են ԱՄՆ-ում հումքի պաշարների նվազման սպասումների ֆոնի վրա, որի մասին վկայում են բորսաների տվյալները:

Ամերիկյան WTI (Light Sweet Crude Oil) տեսակի թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի էլեկտրոնային սակարկություննում աճել է 0,23 դոլարով կամ 0,26 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի համար 88,66 դոլարի: Սեպտեմբերյան ֆյուչերսները Brent տեսակի նավթի համար աճել են 0,23 դոլարով կամ 0,22 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 103,6 դոլարի:

Ըստ վերլուծաբանների կանխատեսումների, ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կարող է հայտնել նավթի պաշարների կրճատման մասին 750 հազար բարելով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---