ՀԲ և infoDev զեկույց. Զարգացող երկրներում քաղաքացիներն ավելի հաճախ են օգտագործում բջջային հեռախոսները17 հուլիսի 2012 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ողջ աշխարհում օգտագործվող շարժական կապի 6 միլիարդը գերազանցող բաժանորդագրության պայմաններում, որն աճել է 2000 թ. 1 միլիարդից ցածր ցուցանիշից, բջջային հեռախոսն այժմ հասանելի է աշխարհի բնակչության շուրջ երեք քառորդին: Շարժական կապի պատմությունը տեղափոխվում է նոր հարթություն, որը ոչ այնքան հեռախոսի, որքան դրա օգտագործման եղանակի մասին է, ասվում Համաշխարհային բանկի և «infoDev»-ի, իր տեխնոլոգիական ձեռնարկատիրության և նորարական ծրագրի կողմից այսօր հրապարակված նոր զեկույցում: «Տեղեկատվությունը և հաղորդակցությունը հանուն զարգացման, 2012 թ., Շարժական հեռախոսակապի առավելագույն օգտագործումը» զեկույցի համաձայն՝ 2011 թ.-ին ներբռնվել է բջջային հեռախոսի ավելի քան 30 միլիարդ կիրառական ծրագիր՝ ծրագրային ապահովում, որն ընդլայնում է հեռախոսների հնարավորությունները, օրինակ՝ դրանք դարձնելով շարժական դրամապանակներ, նավիգացիոն միջոցներ կամ գների համեմատության գործիքներ: Զարգացող երկրներում քաղաքացիներն ավելի հաճախ են օգտագործում բջջային հեռախոսները՝ ապրուստի նոր միջոցների ստեղծման և իրենց ապրելակերպի բարելավման համար, իսկ կառավարությունները դրանք օգտագործում են ծառայությունների մատուցումը և քաղաքացիներից հետադարձ կապ ստանալու մեխանիզմները կատարելագործելու համար: «Զարգացող երկրներում շարժական հեռախոսակապի շուրջ հինգ միլիարդ բաժանորդագրությունների պայմաններում շարժական հեռախոսակապը հսկայական հնարավորություններ է առաջարկում մարդկային և տնտեսական զարգացումը բարելավելու համար՝ առողջապահական տեղեկությունների հիմնական հասանելիության ապահովումից մինչև կանխիկ վճարումների կատարումը, աշխատատեղերի ստեղծման խրախուսումն ու ժողովրդավարական գործընթացներին քաղաքացիների ներգրավման խթանումը» -, ասաց Համաշխարհային բանկի կայուն զարգացման գծով փոխնախագահ Ռեյչըլ Քայթը: «Արդի մարտահրավեր է զարգացող երկրներում հնարավորություն ստեղծել, որ մարդիկ, տնտեսավորողները և կառավարությունները մշակեն տվյալ երկրին համապատասխանող բջջային կիրառական ծրագրեր, որպեսզի կարողանան լիարժեք օգտագործել այս հնարավորությունները»: Սույն նոր՝ Համաշխարհային բանկի «Հանուն զարգացման տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ-ներ) մասին» շարքի երրորդ զեկույցում վերլուծվում են շարժական հեռախոսակապի ոլորտի աճը և զարգացումն ու դյուրակիր սարքերին մատուցվող՝ տվյալների վրա հիմնվող ծառայությունների, այդ թվում՝ կիրառական ծրագրերի, վերելքը: Զեկույցում ուսումնասիրվում են ձևավորվող «կիրառական ծրագրերի տնտեսության» զարգացման հետևանքները, հատկապես գյուղատնտեսության, առողջապահության, ֆինանսական ծառայությունների և կառավարման ոլորտում և թե ինչպես է այն փոխում ձեռնարկատիրության և զբաղվածության մոտեցումները: «Շարժական կապի հեղափոխությունը գտնվում է իր աճի կորի ճիշտ սկզբնամասում. շարժական սարքերն աստիճանաբար էժանանում և հզորանում են, իսկ ցանցերի թողունակությունը գրեթե 18 ամիսը մեկ կրկնապատկվում է և ընդլայնվում գյուղական վայրերի ուղղությամբ »,- ասաց Թիմ Քելլին՝ Համաշխարհային բանկի ՏՀՏ քաղաքականության ոլորտի գլխավոր մասնագետը և զեկույցի հեղինակներից մեկը: Աշխարհի երկրներն օգտագործում են այս ներուժը, օրինակ՝ Հաշվետվությամբ շեշտադրվում է կառավարությունների դերը բջջային կիրառական ծրագրերի մշակումը հնարավոր դարձնելու հարցում: Այն ընդգծում է նաև, թե ինչպես շարժական կապի նորարարական լաբորատորիաները՝ ծրագիր մշակողների ուսուցման և նորաստեղծ ընկերությունների ինկուբացիայի համար համատեղ օգտագործվող տարածքը, կարող են օգնել նոր կիրառական ծրագրերի մուտքը շուկա ապահովելու հարցում: Օրինակ՝ infoDev-ը, Ֆինլանդիայի կառավարության և Նոկիայի հետ համատեղ, Հայաստանում, Քենիայում, Պակիստանում, Հարավային Աֆրիկայում և Վիետնամում ստեղծել է բջջային կապի նորարական հինգ տարածաշրջանային լաբորատորիաներ (mLabs): infoDev-ն օգտագործում է նաև բջջային սոցիալական ցանցի միջոցով շարժական կապի հանգույցներում (mHubs) ձեռներեցների և այլ շահագրգիռ կողմերի միջև գործարար կապերի հաստատումը: «Բջջային կիրառական տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռնարկությունների մեծ մասը գտնվում է զարգացման վաղ փուլում, սակայն ունի զբաղվածության և տնտեսական հսկայական ներուժ՝ նման 1980-ականներին և 1990-ականներին ծրագրային ապահովման ոլորտի ներուժին: Անհրաժեշտ է ձեռներեցներին օժանդակել գործարար կապերի ստեղծման և ինկուբացիայի հարցում՝ այդ ներուժի օգտագործումն ապահովելու համար »,- ասաց Վալերի ԴըԿոստան՝ infoDev-ի ծրագրի ղեկավարը: Զեկույցին օժանդակել է Ֆինլանդիայի կառավարության արտաքին գործերի նախարարության, ICT4D-ի համար Կորեայի հավատարմագրային հիմնադրամի և UKaid-ի ֆինանսավորմամբ իրականացված հետազոտությունը: Այն պարունակում է ավելի քան 150 տնտեսությունների աղյուսակներ՝ մեկ հայացքով, որոնք արտացոլում են շարժական կապի ոլորտի մատչելի ամենավերջին տվյալները և ցուցանիշները: Զեկույցում ներկայացվում է նաև յուրաքանչյուր երկրի շարժական կապի ոլորտի համապատասխան կատարողական ցուցանիշների ուսումնասիրության վերլուծական գործիք, որպեսզի քաղաքականություն մշակողները հնարավորություն ունենան գնահատելու իրենց կարողություններն այլ երկրների համեմատ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |