Հայաստանում 5-7 տարիների ընթացքում կստեղծվեն 5000 հա քիշմիշային խաղողի այգիներ

Հայաստանում 5-7 տարիների ընթացքում կստեղծվեն 5000 հա քիշմիշային խաղողի այգիներ

PanARMENIAN.Net - «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» (ՀԲԱԿ) ՓԲԸ Երևանի կոնյակի գործարանի աջակցությամբ իրականացնում է իր կողմից մշակված` Հայաստանի Հանրապետությունում խաղողի քիշմիշային տեսակների ինտենսիվ այգիների ստեղծման պիլոտային ծրագիրը: Ծրագրի հեռահար նպատակն է 5-7 տարիներիընթացքում հանրապետությունում մինչև 5 հազար հա քիշմիշային խաղողի այգիների հիմնումը և արտերկրի շուկաներում մեծ պահանջարկ ունեցող բարձրարժեք հայկական քիշմիշային խաղողի արտահանման ծավալների ընդլայնումը: Քիշմիշային տեսակների ընտրությունը պայմանավորված է նրանց ունիվերսալությամբ. դրանք կարող են արտահանվել որպես բարձրարժեք սեղանի խաղող և հումք ծառայել բարձրորակ չամիչի և գինու արտադրության համար:

Հողային և հիդրոպոնիկ եղանակներով արմատակալների ստացման համար մաքրասորտ այգիներից գարնանը մթերվել են 400 հազարից ավելի խաղողի մաքրասորտ քիշմիշայինտեսակների կտրոններ: Պետական ագրարային համալսարանի Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի փորձարարական տնտեսությունում ևՀիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տարածքում հիմնվել են շուրջ 3,1 հա տնկարաններ: n vitro եղանակով տնկանյութի ստացման աշխատանքներ են իրականացվում Ագրոկենսատեխնոլոգիայիգիտական կենտրոնում: Ծրագրի շրջանակներում կատարվում են նաև խաղողի քիշմիշային տեսակների ապրոբացիոն, սելեկցիոն և գենետիկական նույնականացման ու անձնագրավորման աշխատանքներ:

Ծրագրի իրականացման աշխատանքներին մասնակցում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Պետական ագրարային համալսարանը, Երևանի պետական համալսարանը և«Տեռաս դե Արմենիա» ընկերությունը:

Այս տարվա աշնանը տնկարաններից կստացվի 200-250 հազար բարձր որակի մաքրասորտ արմատակալներ: Ստացված արմատակալներով այս աշնանը և հաջորդ տարվա գարնանը կհիմնվեն 80-100 հա այգիներ, այդ թվում`10 հա մայրուտային այգի:

«ՀԲԱԿ-ը բանակցություններ է վարում հողատերերի և այգեգործների հետ` մաքրասորտ արմատակալներով ժամանակակից ագրոտեխնոլոգիաների կիրառմամբ խաղողի այգիներիստեղծման համար: Մենք կսատարենք ներդրողներին ծրագրի շրջանակներում այգիների հիմնման, պատրաստի արտադրանքի շուկայահանման և այլ աջակցություն ստանալու գործում:

Խաղողիքիշմիշային տեսակների արտադրական ծավալների ավելացմանը զուգընթաց` կներդրվեն իրացման և արտահանման երաշխավորված մեխանիզմներ:», - ասաց ընկերության ներդրումների տնօրեն Ալեքսան Առաքելյանը: Նա նշեց, որ ծրագիրը նախատեսում է վերականգնել և զարգացնել մայրուտից մինչև նոր այգու հիմնադրման տեխնոլոգիական ամբողջ շղթան, տարեցտարի ընդլայնելխաղողի քիշմիշային այգիները և դրանց տարածքը հասցնել 5 հազար հա, ասվում է Հայկական բերքի առաջմղման կենտրոնի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---