Եվրոպայի լիգայի 2-րդ նախընտրական փուլում «Բնեյ-Եհուդան» ավելի ուժեղ է եղել «Շիրակից»

Եվրոպայի լիգայի 2-րդ նախընտրական փուլում «Բնեյ-Եհուդան» ավելի ուժեղ է եղել «Շիրակից»

PanARMENIAN.Net - Հայաստանի գավաթակիր «Շիրակը»Իսրայելում Եվրոպայի լիգայի 2-րդ նախընտրական փուլում 0:2 հաշվով պարտվել է «Բնեյ-Եհուդային»:

Խաղի սկզբում տերերն առավելություն ունեին և վտանգավոր գրոհներ էին կազմակերպում: Դարպասապահ Արթուր Հարությունյանը 2 անգամ փրկել է հայկական թիմի դարպասը: Խաղի ընթացքի վրա ազդել էր 2 խաղացողների` դաշտից հեռացվելը:

Առաջին խաղակեսում կարմիր քարտ է ստացել դաշտի տերերի պաշտպան Ավիվ Հադադը, իսկ ընդմիջումից հետո հեռացվել է հայկական թիմի հարձակվող Անդրանիկ Բարիկյանը: Արդյունքում «Շիրակը» պարտություն կրեց:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---