Չեխական «Վիկտորիան» ԵԼ որակավորման 2-րդ փուլում հաղթել է վրացական «Մետալուրգին»

Չեխական «Վիկտորիան» ԵԼ որակավորման 2-րդ փուլում հաղթել է վրացական «Մետալուրգին»

PanARMENIAN.Net - Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում չեխական «Վիկտորիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, 3:1 հաշվով հաղթել է Վրաստանի փոխչեմպիոն «Մետալուրգին»:

Կիսապաշտպան Էդգար Մալաքյանը խաղում էր «Վիկտորիայի» հիմնական կազմում և փոխարինվել է 2-րդ խաղակեսում: 14-րդ րոպեին հաշիվը բացել է «Վիկտորիան», ապա «Մետալուրգը» վերականգնել է հաշիվը:

2-րդ խաղակեսում գոլի հեղինակ են դարձել միայն չեխերը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---