Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին. Ձեր համոզիչ հաղթանակը հաստատում է Արցախի ժողովրդի պատմական ընտրությունը20 հուլիսի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրություններում հաաղթանակի կապակցությամբ, այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր համոզիչ հաղթանակն ընտրություններում վերահաստատումն է Արցախի ժողովրդի պատմական ընտրության և անշրջելի ընթացքի՝ դեպի քաղաքական ազատություն, ժողովրդավարություն և ազգային ու համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն: Սա Հայաստանի, Արցախի և համայն հայության ընդհանուր ճանապարհն է: Մենք այն անցել ու անցնում ենք միասին: Ի դեմս Ձեզ՝ Արցախի ժողովրդին մաղթում եմ առաջընթաց, բարեկեցություն և առկա մարտահրավերներին դիմակայում: Նաև մաղթում եմ խաղաղ երկինք, ինչը մեր բոլոր գալիք հաջողությունների գրավականն է»,-ասվում է ՀՀ նախագահի ուղերձում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |