ՀԱԿ. Իշխանությունները փորձում են դժվարացնել սիրիահայ փախստականների մուտքը Հայաստան

ՀԱԿ. Իշխանությունները փորձում են դժվարացնել սիրիահայ փախստականների մուտքը Հայաստան

PanARMENIAN.Net - Հայ ազգայյին կոնգրեսը հայտարարություն է տարածել Սիրիայում կատարվող դեպքերի վերաբերյալ: Հայտարությունում մասնավորապես ասվում է.

«Սիրիայում արդեն տևական ժամանակ զարգացող կոշտ հակամարտությունը կառավարության ու նրանից դժգոհ ուժերի միջև վերածվել է իրական քաղաքացիական պատերազմի։ Կյանքի համար անապահովության մթնոլորտում է հայտնվել, բնականաբար, նաև Սիրիայի հայկական համայնքը։

Վաղուց կանխատեսելի էր իրադարձությունների այսօրինակ ընթացքը և կանխատեսելի էր, որ նման դեպքում Սիրիայում վտանգված մեր հայրենակիցները իրենց հայացքը պետք է առաջին հերթին հառեին դեպի Հայաստան։ Հայաստանի իշխանությունները, ինչպես պարզվում է, այդ ուղղությամբ ամենաչնչին նախապատրաստությունն անգամ չեն տեսել։

Ավելին, նրանք անուղղակի ձևով փորձում են խոչընդոտել, դժվարացնել սիրիահայ փախստականների մուտքը Հայաստան։ Այդ տիպի անամոթ մի քայլ է «Արմավիա» ընկերության կողմից ինքնաթիռի տոմսերի գնի կտրուկ բարձրացումը։ Սիրիահայերի ողբերգության, ծանր պահին նրանց սատար կանգնելու հարցում ոչ մի կերպ չի նկատվում նաև Հայ Առաքելական եկեղեցու որևէ նախաձեռնություն։

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի հանցավոր ու ամոթալի գործելակերպը, պահանջում է շատ արագ մշակել ու իրականացնել համարժեք միջոցառումներ, ընդհուպ՝ կարիք ունեցողներին անվճար Հայաստան տեղափոխելու, նրանց կենցաղը այստեղ կազմակերպելու գործում։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---