«Ժառանգությունը» շնորհավորել է Արցախի ժողովրդին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ

«Ժառանգությունը» շնորհավորել է Արցախի ժողովրդին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ

PanARMENIAN.Net - «Ժառանգությունը» շնորհավորել է Արցախի ժողովրդին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ արձանագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արդեն հինգերորդ ընտրությունների կայացման փաստը և ջերմորեն շնորհավորում է Արցախի ժողովրդին՝ պետականության կերտման ճանապարհին այդ կարևոր հանգրվանի կապակցությամբ:

Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում ժողովրդին երկպառակտության չեն մատնել և չնայած որոշ թերությունների, անցել են ավելի ժողովրդավար ընթացքով, քան տարածաշրջանի այլ երկրներում, ինչը թույլ է տալիս բեղուն ու ազգաշահ գործունեություն մաղթել վերընտրված նախագահ Բակո Սահակյանին և արժանին մատուցել իր մասնակցությամբ նախագահական ընտրարշավը ազատ և ժողովրդավար մրցակցության վերածած և ծանրակշիռ ձայներ ստացած թեկնածու Վիտալի Բաասանյանին:

Կրկին անգամ շնորհավորում ենք և կոչ անում, որ ընտրությունների ավարտից հետո ե´ւ նախագահը, ե´ւ նրա մրցակիցը մեկտեղեն ջանքերը Արցախի անվտանգության և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ՝ հանուն երկրի ապագայի և անկախության ճանաչման:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---