Արմեն Պետրոսյան. Սիրիահայերի խնդիրը համայն հայությանն է, քանի որ վտանգված է այս օղակի անվտանգությունը![]() 21 հուլիսի 2012 - 15:21 AMT PanARMENIAN.Net - «Սիրիայի հայկական համայնքը շատ կազմակերպված է և սրա ապացույցն այն է, որ առ այսօր նրա դեմ գործողություններ չկան: Համայնքը կարողացել է պահպանել չեզոք դիրք և ցանկանում է երկրում խաղաղություն պահպանել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքով, սիրիահայերի ներհոսքը Հայաստան մասնավոր դեպք է, և այս փուլում ամբողջովին վերաբնակեցում չկա. «Սիրիայի հայկական համայնքը պետք է պահպանել: Այս պահին շատ երկրներ ցանկանում են Մերձավոր Արևելքում ներկայացուցիչներ ունենալ, իսկ 23- միլիոնանոց Սիրիայում 60 հազար հայեր եղանակ են ստեղծում, ու պետք է անել ամեն ինչ, որպեսզի նրանք չցրվեն աշխարհով մեկ»: Պետրոսյանը ավելացրեց, որ սա լավ են հասկանում նաև հայաստանյան իշխանությունները և համապատասխան քայլեր են ձեռնարկում: «Ես մասնավոր տեղեկություններ ունեմ, որ Հայաստանից Սիրիա բանագնացներ են մեկնում ու հանդիպումներ են ունենում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Մի քանի օր առաջ այնտեղ է եղել նաև Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, որը նախկինում Սիրիայում աշխատել է որպես ՀՀ դեսպան»,- նշեց Պետրոսյանը: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ավելացրեց, որ ոչ բոլոր սիրիահայերը կգան Հայաստան: «Շատերը կմնան Սիրիայում և կշարունակեն իրենց կենսագործունեությունն այնտեղ նաև, ինչպես կանխատեսվում է, հետբաշարյան ժամանակաշրջանում»,- շեշտեց նա: Բանագնացները կարծում են, որ սիրիահայերին անհրաժեշտ է բարոյական և հոգեբանական աջակցություն, նրանք պետք է զգան, որ իրնեց թիկունքում կա հայրենիք: Բացի այս, կարևոր է նաև ֆինանսական օգնությունը, օրինակ, ՀՕՖ-ը Սիրիայի հայկական վարժարանների պահպանման համար ֆոնդ է բացել և պետք է ֆինանսական աջակցություն ցույց տա այս օջախներին: «Սա համայն հայության խնդիրն է, քանի որ այսօր վտանգված է այս օղակի մի մասի անվտանգությունը»,- հավելեց Պետրոսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |