Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում բարձրացել է 39-րդ հորիզոնական

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում բարձրացել է 39-րդ հորիզոնական

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր դիրքերը բարելավել է 2 հորիզոնականով: Այժմ նա 980 միավորով զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը` 11075 միավորով: Նովակ Ջոկովիչը 11 000 միավորով 2-րդն է, եռյակը եզրափակում է իսպանացի Ռաֆայել Նադալը, ով ունի 8905 միավոր:

Նալբանդյանն այժմ մարզվում է և պատրաստվում Լոնդոնի Օլիմպիական խաղերին:Օլիմպիադայի թենիսային մրցաշարը տեղի կունենա հուլիսիս 28-օգոստոսի 5-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---