Ամփոփվեց «Արի տուն» ծրագրի վերջին փուլը

Ամփոփվեց «Արի տուն» ծրագրի վերջին փուլը

PanARMENIAN.Net - Աղավնաձորի ճամբարում հուլիսի 20-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրի 4-րդ փուլն ամփոփող «Ես քո զավակն եմ Հայաստան» խորագրով գրական, երաժշտական երեկույթը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են սփյուքի նախարարության լրատվական ծառայությունից, ներկա էին Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), մշակույթի և արվեստի գործիչներ:

Միջոցառմանը իրենց կատարումներով հանդես եկավ նաև «Հայկազունք» գուսանա-աշուղական համույթը և այն ավարտվեց Ճամբարային խարույկի մոտ:

Աղավնաձորի ճամբարում այս անգամ հյուրընկալվել էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 180 երիտասարդներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---