Ժակ Ռոգգե. Այն, որ դուք Լոնդոնի փողոցներում շատ զինվորներ եք տեսնում, բոլորովին նորմալ է

Ժակ Ռոգգե. Այն, որ դուք Լոնդոնի փողոցներում շատ զինվորներ եք տեսնում, բոլորովին նորմալ է

PanARMENIAN.Net - Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեն Omega խաղերի տեխնիկական սարքավորումների ներկայացմանը նվիրված մամլո ասուլիսում Լոնդոն-2012-ի անվտանգության աննախադեպ միջոցառումներն ադեկվատ է անվանել:

«Այն, որ դուք Լոնդոնի փողոցներում դուք շատ զինվորներ եք տեսնում, բոլորովին նորմալ է: Անվտանգությունը Օլիմպիադայի գլխավոր մարտահրավերներից մեկն է: Այդպիսին է իրականությունը, և դուք պետք է հաշտվեք դրա հետ: Ըստ իս` հյուրերի և մարզիկների համար դա ոչ մի անհարմարություն չի ստեղծում»,- ասել է Ռոգգեն, հաղորդում է sport-express.ru-ն:

Լոնդոնի Օլիմպիական խաղերը մեկնարկում են հուլիսի 27-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 12-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---