Տիգրան Ղարամյանը «Ֆրանսիայի շախմատային ֆեդերացիայի մեծ մրցանակի» հաղթող է դարձել

Տիգրան Ղարամյանը «Ֆրանսիայի շախմատային ֆեդերացիայի մեծ մրցանակի» հաղթող է դարձել

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, առաջին տեղն է գրավել Ֆրանսիայի Էքս լե Բեն քաղաքում անցկացված արագ շախմատի խոշոր օփենում, որը կրում էր «Ֆրանսիայի շախմատային ֆեդերացիայի մեծ մրցանակ» անունը: Մրցաշարին մասնակցում էին 135 շախմատիստներ:

Օփենի ավարտից հետո առաջին ութ տեղերը գրաված մասնակիցներն անցկացրել են նաև մրցաշար` նոկաուտ համակարգով:

Այդտեղ Ղարամյանը հինգերորդն էր: Այս մրցաշարում հաղթող է ճանաչվել հոլանդացի գրոսմայստեր Լյուկ Վան Վելին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---