ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը

ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության  նախագիծը

PanARMENIAN.Net - ԱԺ-ն մերժել է «Հայաստան» խմբակցության ներկայացրած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հայտարարության նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը։ Դեմ է քվեարկել 51 պատգամավոր, կողմ՝ 27–ը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և կոչվում է «պիլոտային սահմանազատում», իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է, հայտնում է Sputnik Արմենիան։

«Գործընթացը սկսվեց առանց որևէ իրավական հիմնավորման Շուռնուխում, ու տարածքները, որտեղ կային սեփականության վկայականներ, բայց դա չխանգարեց գյուղի մի մասը հանձնել Ադրբեջանին: Առանց որևէ հիմնավորման տվեցին թշնամուն։ Հիմա նույնը Տավուշում է»,- ասել է նա։

ՔՊ- ական պատգամավոր Մարիա Կարապետյանը իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին։

«Այս պահին ընթացող սահմանազատման ու սահմանագծման գործընթացները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի վերարտադրության գործընթացներ»,- ասել է նա։

Ըստ ՔՊ-ականի՝ Հայաստանի տարածքից ո՛չ զիջվում է, ո՛չ էլ փոխանակվում։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նույնպես մերժել էր հայտարարության նախագիծը։

Փաստաթղթում խոսվում է միայն վստահության մթնոլորտի ձևավորումից հետո սահմանագծման և սահմանազատման անհրաժեշտության մասին, այլ ոչ թե ուժային ճնշումների և սպառնալիքների միջոցով։ Նշվում է, որ անհրաժեշտ է առաջին հերթին, որպեսզի Ադրբեջանի զինված ուժերը լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքները, իսկ պաշտոնական Բաքուն դադարեցնի ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև վերադարձնի հայ ռազմագերիներին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---