Ստեփան Սաֆարյան. Հանուն հայ համայնքի ՀՀ իշխանությունները պետք է կապեր հաստատեն սիրիական ընդդիմության հետ

Ստեփան Սաֆարյան. Հանուն հայ համայնքի ՀՀ իշխանությունները պետք է կապեր հաստատեն սիրիական ընդդիմության հետ

PanARMENIAN.Net - Սիրիայի հայերին պաշտպանելու համար Հայաստանի իշխանությունները պետք է բանակցություններ վարեն սիրիական ընդդիմության հետ: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Այս առնչությամբ նա, մասնավորապես, ընդգծել է սիրիական ընդդիմության հայտարարությունները` կապված Հալեպի հետ, որտեղ նրանք երաշխավորել են, որ ոչ մի կերպ չեն խախտի հայերի և մյուս փոքրամասնությունների իրավունքները:

Սաֆարյանը նաև քննադատել է այն իրողությունը, որ հայկանան քաղաքական էլիտան և ԶԼՄ-ները մեծ նշանակություն չեն տալիս Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, չեն քննարկում տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի արձագանքը դրանց:

Ըստ նրա, դրա արդյունքն այն է, որ Հայաստանն անպատրաստ է լուծելու իր առջև ծառացող խնդիրները: «Սիրիական զարգացումների հետ կապված վերջին իրադարձություններից ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ չէ տարհանելու հայ ազգաբնակչությանը և այլ խնդիրների»,-ընդգծել է Սաֆարյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---