2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվներն ավելացել են 20.6%-ով

2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվներն ավելացել են 20.6%-ով

PanARMENIAN.Net - 2012թ. հունիսի 30-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվները կազմել են 115.6 մլրդ ՀՀ դրամ` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 35.1 մլրդ ՀՀ դրամով կամ 43.6%-ով:

Բանկի ակտիվներում ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են վարկերը, որոնց ծավալը 2012թ. հունիսի 30-ի դրությամբ կազմում է 90.3 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուր ակտիվների մոտ 78.2%-ը:

Վարկերի կառուցվածքում գերակշռում են իրավաբանական անձանց տրամադրված վարկերը` 75.7 մլրդ ՀՀ դրամ (50.2% աճ), իսկ ֆիզիկական անձանց վարկերը կազմել են 14.7 մլրդ ՀՀ դրամ (20.1% աճ), հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---