ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանում վատացել է ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակը

ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանում վատացել է ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում կարծում են, Ռուսաստանում վատացել է ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակը` Պետդումայի ընդունած մի շարք օրենքների պատճառով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մայքլ Պոզները:

«Մենք մեծապես անհանգստացած ենք Ռուսաստանում ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակի վատացմամբ: Ավելի վաղ այս ամիս Դուման օրենքներ ընդունեց, որոնք թույլատրում են ինտերնետ-գրաքննություն և զրպարտանքը քրեական հանցագործությունների շարքն են վերադարձնում»,-հայտարարել է Պոզները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---