Սևանա լճում հայտնաբերվել է 18 մետր երկարությամբ փայտե նավ26 հուլիսի 2012 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճի ավազանում, 16 մետր խորության վրա վերջերս հայտնաբերվել է 18 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ փայտե նավ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի ներկայացուցիչ Ստեփան Կոջայանը: Նավը հայտնաբերել է սուզորդ Վահե Մելքոնյանը և իր պատվին այն կոչվել է «Vahé 1»: Կոջայանը նշեց, որ նավի մի կեսը բավական քայքայված է, մյուս կեսը՝ համարյա ամբողջական: Կենտրոնի ներկայացուցիչն ասաց, որ դժվարանում է կոնկրետ թվագրություն ասել, նշելով, որ այժմ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համապատասխան պայմանագիր է կնքվել, որի համաձայն ինստիտուտն իր վրա է վերցրել նավի թվագրումը: Նավի փոքրիկ կտորն ու ձկնորսական ցանցն այժմ ուսումնասիրման փուլում են: Կոջայանը չմանրամասնեց նավի գնտվելու վայրը, բայց նշեց, որ այն գտնվում է թերակղզուց արևմուտք: Հետագայում կսկսվեն նաև նավի պեղումները, որն իրականացնելու է կենտրոնը՝ իր հիմնադիր-նախագահ Կլոդ Թուլումջյանի ղեկավարությամբ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |