Հայաստանում ինտերնետ արագագործությունը 1 անձի հաշվարկով 3 մեգաբիթ վայրկյան է26 հուլիսի 2012 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր ինտերնետ ադմինիստրատորի կամ ինտերնետի օրն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխտնօրեն Գրիգորի Սաղյանը պարզաբանեց, որ այսօրն իրականում ինտերնետ ադմինիստրատորի օրն է, սակայն համարում են նաև ինտերնետի միջազգային օրը: ՀԿ-ի փոխտնօրենը նշեց, որ Հայաստանում ինտերնետի միացումը սկսվել է 1988 թվականից, իսկ անհատներին ինտերնետ միացումը հասանելի է դարձել 2000 թվականին: Հայաստանում ինտերնետի տարածման համար բեկումնային են եղել 2000 և 2007 թվականները, երբ կտրուկ իջավ ինտերնետի գինը: Բանախոսը նշեց, որ Հայաստանում այսօր մեկ անձին հաշավարկով ինտերնետի արագագործությունը 3 մեգաբիթ վայրկյան է, իսկ օրինակ, Կորեայում և Ռուսաստանում` 100 մեգաբիթ: Գրիգորի Սաղյանը նշեց նաև, որ Հայաստանում ինտերնետի թողունակությունը գործնականում անսահմանափակ է, սակայն օգտագործվում է 60 գիգաբիթ վայրկյանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |