ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ԽՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ22 նոյեմբերի 2004 - 22:37 AMT PanARMENIAN.Net - «Հայ հասարակությունը, որը ունի խոր եվրոպական արմատներ, 20-րդ դարի գաղափարական հակադրության պատճառով կտրված է եղել Եվրոպայի քաղաքական, տնտեսական եւ իրավական դաշտից»,- նշել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բեռլինի եվրոպական համաժողովում ունեցած իր ելույթում: Նախագահը գտնում է, որ Հայաստանը ձգտում է հասարակության եվրապական մոդելի ձեւավորմանը: «Այսօր մեր նպատակը դեպի ԵՄ չափանիշները ընթանալն է»: Միեւնույն ժամանակ Ռ.Քոչարյանը նշել է, որ «այսօրվա մեր սպասելիքները «Եվրոպական հարեւանության» քաղաքականությունը իրական բովանդակությամբ հագեցնելն է»: Մենք չենք կարող ուղղակի երջանիկ լինել այն բանից, որ մեզ հայտարարել են նոր հարեւաններ: Մենք պետք է գիտենանք, թե դա ինչ կտա մեր երկրներին, մեր ժողովուրդներին»: Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ համագործակցության խոչընդոտներից մեկը նախագահը համարում է Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից: «Մեզ անբնական է թվում իրավիճակը, երբ երկիրը, որը բանակցություններ է սկսում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, շրջափակում է «Եվրոպական հարեւանության» քաղաքականության մասնակից երկրին: Այսինքն, այսօր կա շանս լուծելու խնդիրը եւ այն ԵՄ-ի ձեռքերում է», նշել է Ռ.Քոչարյանը: Ավարտին նա նշել է, որ «ըստ էության, ԵՄ-ն սկսել է ձեւավորվել նրա հիմնադիրների պրագմատիզմի շնորհիվ: Ամեն ինչ սկսվել է որ թե խորհրդարանական վեհաժողովներից եւ նախարարական խորհուրդներից, այլ շահերի ընդհանրության գիտակցումից եւ արժեքային համակարգերի համատեղելիությունից: Ցանկալի կլիներ նույնը տեսնել եւ ԵՄ-ի քաղաքականության մեջ հարեւան երկրների հետ»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |