Վաղը Հաղթանակ զբոսայգում կկազմակերպվի ռոբոտների քաղաքային ցուցադրություն

Վաղը Հաղթանակ զբոսայգում կկազմակերպվի ռոբոտների քաղաքային ցուցադրություն

PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) վաղը` հուլիսի 27-ին, ԱրմՌոբոտիքսի շրջանակում կկազմակերպի ռոբոտների քաղաքային ցուցադրություն: Ինչպես հաղորդում է ԻՏՁՄ լրատվական ծառայությունը, ցուցադրությունը տեղի կունենա Հաղթանակ զբոսայգում ժամը 19:00-ին: Կներկայացվեն ԱրմՌոբոտիքսի մրցույթներին մասնակցած ռոբոտներ («Ական փնտրող», «Գծին հետևող», «Անօդաչու թռչող սարքեր») և ռոբոտաշինության դպրոցական խմբակների մասնակիցների կողմից պատրաստված ռոբոտներ:

Ցուցադրության նպատակն է հասարակության առավել լայն շերտերին ներկայացնել մրցույթների մասնակիցների աշխատանքները, նպաստել ճարտարագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը:

ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---