«Ժառանգությունն» այսօր շրջանառության մեջ է դրել 2 օրենքի նախագիծ26 հուլիսի 2012 - 19:05 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն այսօր Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման և «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից, «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարի ուսումնասիրության, մասնավորապես` հանքարդյունաբերության, սեփականաշնորհման, բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու, պետական գնումների գործընթացի ոլորտներում կոռուպցիոն դրսևորումների, ինչպես նաև ՀՀ Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան հաշվետվությամբ արձանագրված փաստերի ուսումնասիրման նպատակով Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար: Իսկ «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է դատապարտել Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը` որակելով այն որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |