ԱԴՐԲԵՋԱՆՑԻ «ՌԱՍԿՈԼՆԻԿՈՎԸ» «ՌՈՒՍԵՐԵՆ ԼԱՎ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ». ՍԿՍՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱ-ՄԱՐԴԱՍՊԱՆ Ռ. ՍԱՖԱՐՈՎԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Բուդապեշտում սկսված ադրբեջանցի սպա-մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով դատավարության ժամանակ նիստի մասնակիցներին ներկայացվել է սպանության գործիքը` կացինը: Հիշեցնենք, որ 2004 թ. փետրվարի 19-ին Ռ.Սաֆարովը, որը մասնակցում էր ՆԱՏՕ-ի անգլերեն լեզվի դասընթացներին, կացնահարել է մեկ այլ մասնակցի` հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սաֆարովը նաեւ մահափորձ է կատարել մեկ այլ հայ մասնակցի` Հայկ Մակուչյանի դեմ, որը երեկ հարցաքննվել է որպես վկա: Դատական նիստին մասնակցել է Հունգարիայում Հայաստանի դեսպան Ջ. Թաբիբյանը, ինչպես նա- Հայաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչը: Ռ.Սաֆարովը երեկվա նիստում հրաժարվել է նախնական ցուցմունքների մի մասից` հայտարարելով, թե «վատ է տիրապետում ռուսերեն եւ անգլերեն լեզուներին»: Մարդասպանին մեղադրանք է ներկայացվել 10-15 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն նախատեսող հոդվածով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---