Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում Սիրիայի հայ համայնքի համար, համոզված են «Սարդարապատում»

Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում Սիրիայի հայ համայնքի համար, համոզված են «Սարդարապատում»

PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Հարություն Մեսրոպյանը խիստ քննադատության են ենթարկել Հայաստանի իշխանությունների գործունեությունը, մասնավորապես` Սփյուռքի նախարարությանը` Սիրիայի հայ համայնքին աջակցելու հարցում: «Այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, խաղաղ ժամանակ գերնախարարություն պետք է հանդիսանար Սփյուռքի նախարարությունը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Չուգասզյանը:

Ըստ նրա, «Հայկական աշխարհ» և «Արի տուն» ծրագրերի փոխարեն պետք է ավելի ակտիվորեն աշխատել, որպեսզի Մերձավոր Արևելքի հայ համայնքներից արևմտյան երկրներ արտագաղթողների հոսքն ուղղվի Հայաստան:

Ինչ վերաբերում է հայկական իշխանություններին, թե նրանք գաղտնի աշխատանքներ են տանում Սիրիայի հայերի անվտանգությունն ապահովելու համար, ապա Հարություն Մեսրոպայնն ընդգծել է, որ «գաղտնիության ետևում թաքնված է անգործությունը»:

Նա նաև անդրադարձել է Հայաստանի աղետալի դեմոգրաֆիական իրավիճակին` նշելով, որ եթե 1989թ Հայաստանում, Արցախում և Ջավախքում բնակվում էր 4 մլն մարդ, ապա նրանց թիվն այսօր այդ տարածքներում 2.5 մլն է:

Մեսրոպյանն ընդգծել է, որ եթե գործող իշխանությունները ի վիճակի չեն լուծել երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրները, ապա նրանք պետք է հեռանան, ինչպես որ ընդունված է ամբողջ աշխարհում, և հնարավորություն տան այդ հարցերը լուծելու այն ուժերին, որոնք ի վիճակի են դա ավել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---