ԱՄՆ սենատորները ֆինանսների նախարարությունից պահանջել են ստուգել Թեհրանի հետ չինական ZTE ընկերության կապերը

ԱՄՆ սենատորները ֆինանսների նախարարությունից պահանջել են ստուգել Թեհրանի հետ չինական ZTE ընկերության կապերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ սենատորները ֆինանսների նախարարությունից պահանջել են հետաքննել Թեհրանի հետ համագործակցության մեջ կասկածվող ZTE Corp չինական հեռահաղորդակցական գործունեությունը, գրում է Reuters-ը:

16 հանրապետական և մեկ դեմոկրատ սենատորներ գերատեսչությանը կոչ են արել ուսումնասիրել ZTE-ի և Իրանի մեջ ենթադրվող կապերը և դրանք հայտնաբերելու դեպքում միջոցներ ձեռնարկել «ճնշող ռեժիմին օժանդակող ընկերության» գործունեության սահմանափակման ուղղությամբ:

ZTE ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը բացարձակ թափանցիկ է ստուգողների համար և պատրաստ է ցանկացած համագործակցության ամերիկյան իշխանությունների հետ: Ֆինանսների նախարարությունում ZTE-ի հնարավոր ստուգումն առայժմ չեն մեկնաբանում:

ZTE Corp չինական արտադրողին կասկածում են Իրանին Microsoft, Hewlett-Packard, Oracle, Cisco Systems, Dell, Juniper Networks և Symantec բարձրտեխնոլոգիական մշակումների մատակարարման վրա դրված էմբարգոյի խախտման մեջ, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---