«Ագուլիս» ցուցահանդեսը կբացի ժամանակակից արվեստի հավաքածուների IV մոսկովյան փառատոնը29 հուլիսի 2012 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից Մոսկվայում կբացվի Ռուսաստանի ժամանակակից արվեստի հավաքածուների IV փառատոնը, որի կազմակերպիչը ԺԱՊԿ-ն է (Ժամանակակից արվեստի պետական կենտրոն): Հեղինակավոր փառատոնի համակազմակերպիչը Գայանե Խաչատրյանի միջազգային հիմնադրամն է, որի նախագահը հավաքորդ, ցուցահանդեսային նախագծերի համադրող Վալերի Խանուկաևն է: Ինչպես հաղորդում է NovostiNK-ն, Վալերի Խանուկաևի խոսքով, այս տարի փառատոնը կբացվի «Ագուլիս» ցուցահանդեսով՝ նվիրված Գայանե Խաչատրյանի ստեղծագործությանը: Ցուցադրության մեջ կենտրոնական տեղը զբաղեցնում են Գայանե Խաչատրյանի տարբեր շրջանների գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները: Նախագծում ներկայացված է նաև հայտնի թատերական լուսանկարիչ Վիկտոր Բաժենովի լուսանկարչական ցուցադրությունը՝ նվիրված Գայանեի ստեղծագործական կապերին Սերգեյ Փարաջանովի, Ֆեդերիկո Ֆելինիի, Անդրեյ Տարկովսկու հետ: Ցուցադրության մեջ առանձնահատուկ տեղ ունի «Ագուլիս» վիզուալ-ակուստիկ ինստալյացիան, որը ստեղծվել է ստեղծագործական խմբի՝ Վլադիմիր Մարտինովի, Վլադիմիր Սմոլյարի, Ալեքսանդր Պետայի, Վալերի Խանուկաևի, Միխայիլ Բուտովի, Վյաչեսլավ Կալիկայի, Մարկ Սիրգույի և Էմանուել Գալինի կողմից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |