Սիրիական անկախ ընդդիմադիրները մտադիր են անցումային կառավարություն ստեղծել աքսորի մեջ

Սիրիական անկախ ընդդիմադիրները մտադիր են անցումային կառավարություն ստեղծել աքսորի մեջ

PanARMENIAN.Net - Սիրիական անկախ ընդդիմադիրների կոալիցիան հանձնարարել է Հեյսամ ալ-Մալեհին անցումային կառավարություն ձևավորել աքսորի մեջ: Կառավարության շտաբը պետք է տեղակայված լինի Կահիրեում, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով ԱՖՊ գործակալությանը:

Ընդդիմության ներկայացուցչի խոսքով, առաջիկայում նա կսկսի խորհրդակցությունները Սիրիայի ներսում և երկրից դուրս գտնվող ընդդիմության հետ:

Ալ-Մալեհը իրավաբան և նախկին դատավոր է, ով, սկսած 70-ական թվականներից զբաղվում է ընդդիմադիր գործունեությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---