Տիգրան Դավթյան. ՏՏ ոլորտը ՀՀ էկոնոմիկայի ամենադինամիկ զարգացող ոլորտներից է 1 օգոստոսի 2012 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը օգոստոսի 1-ին այցելել է Հայաստանի գերազանցության տեխնոլոգիական կենտրոն, որի կազմում գործում է երեք ընկերություն՝ «Բումերանգ Սոֆթուեր» ՍՊԸ-ն, «Էներջայզեր Գլոբալ Սերվիսիզ» ՓԲ-ն և «Գալերի Սիսթեմզ» ՓԲԸ-ն: Նախարարը ծանոթացել է կենտրոնի հնարավորություններին, որն այսօր շուրջ 50 ծրագրեր է առաջարկում սպառողին, որոնք պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում: Այդ ծրագրերի թվում են լուծումներ POS-տերմինալների համար, բջջային հեռախոսների ծրագրային ապահովում: «Ուրախալի է, որ մեր մասնագետները կարող են իրենց ավանդն ունենալ այդ ոլորտում և իրենց արտադրանքն առաջարկել աշխարհի առաջատար ընկերություններին»,-ասել է նախարարը: Տիգրան Դավթյանը հավելել է, որ ՏՏ ոլորտը ամենադինամիկ զարգացողներից է Հայաստանում: Նախարարը կարևորել է, որ արտադրանքն արտահանման է գնում, այստեղ աշխատում են երիտասարդ մասնագետներ, որոնք իրենց ապագան տեսնում են Հայաստանում: «Բումերանգ Սոֆթուերն» գործում է արդեն 15 տարի և ապահովում է ողջ գործընթացը՝ ծրագրի նկարագրություն, ծրագրավորում, արտաքին մոնտաժի դիզայն, վաճառքի ձեռնարկ, այդ թվում ապահովում է իր ապրանքի տեխնիկական աջակցությունը: «Էներջայզեր Գլոբալ Սերվիսիզ» ՓԲ-ն ծրագրային ալահովման ընկերություն է, որը մասնագիտացած է օֆշորային ծրագրավորման և ամբողջ աշխարհում իր գործընկերներին ՏՏ ծառայությունների մատուցման մեջ: Ծրագրավորումը կատարվում է ծրագրավորման բոլոր լեզուներով, ներառյալ՝ Java, C++, C#, Assembler, Cobol և այլն: «Գալերի Սիսթեմզ» ՓԲԸ-ն կազմակերպություն է, որը զբաղվում է միկրոսխեմաների դիզայնով: Այն մասնագիատացած է 0.35; 0.18 նանոմետր տեխնոլոգիաների դիզայնի վրա: Կենտրոնի նորագույն մշակումներից է mobile commerce ծառայության ներդրումը ՀՀ բանկային համակարգում, որը ենթադրում է առևտուր բջջային հեռախոսի միջոցով, որի նախաձեռնողն է «Յունիբանկ» ՓԲԸ-ն Boomerang Software-ի հետ համատեղ: Նոր ծառայությունը թույլ կտա հաճախորդներին կառավարել բանկային հաշիվները, գործարքներ կատարել, վճարել հաշիվները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |