Սարգիս Գրիգորյան. Ասադի ռեժիմը դատապարտված է, իսկ նրա հաջողությունը Հալեպում միայն կձգձգի հակամարտությունը 1 օգոստոսի 2012 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի գործող իշխանությունները նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ դատապարտված են, գտնում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը: «Եթե Հալեպում կառավարական ուժերին հաջողվի հաջողության հասնել, դա միայն կձգձգի հակամարտությունը: Հակամարտության լուծումն այն կլինի, որ Բաշար Ասադը վաղ թե ուշ հրաժարական կտա: Միանշանակ»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, այն մասին, որ Ասադի ռեժիմը դատապարտված է, վկայում է ուժեղ արտաքին ճնշումը Սիրիայի հանդեպ, առաջատար տերությունների հստակ դիրքորոշումը Սիրիայի հարցում, և այն, որ նրանց ծրագրերում ոչ մի կերպում չի հիշատակվում Ասադի կողմից իշխանությունը պահպանելու հնարավորությունը: Ըստ փորձագետի, Հալեպի համար այժմ ընթացող մարտերը ընդդիմության քաղաքականության հետևանք են, որը ձգտում է մարտական գործողությունները տեղափոխել խոշոր քաղաքներ, և Հալեպը երկրորդ Բենգազիի վերածելու ցանկությամբ, որը ժամանակին դարձել էր լիբիացի ապստամբների կենտրոնը Քադդաֆիի դեմ կռվում: Ինչ վերաբերում է Սիրիայի ապագային, ապա, ըստ Գրիգորյանի, այժմ անհնար է կանխատեսել, թե ինչ ուժեր կգան իշխանության Ասադի պաշտոնանկությունից հետո, քանի որ ընդդիմությունը տարբեր ուժերից է բաղկացած, որոնք զգալի տարաձայնություններ ունեն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |