Սիրիայի հարցով քվեարկությունը ՄԱԿ ԳՎ-ում հետաձգվել է մինչև օգոստոսի 3-ը

Սիրիայի հարցով քվեարկությունը ՄԱԿ ԳՎ-ում հետաձգվել է մինչև օգոստոսի 3-ը

PanARMENIAN.Net - Սիրիայի հարցով քվեարկությունը ՄԱԿ ԳՎ-ում հետաձգվել է մինչև օգոստոսի 3-ը: Այդ մասին հայտարարել են ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին աղբյուրները ռուսական պատվիրակությունից:

Ավելի վաղ նախատեսվում էր, որ փաստաթուղթը քվեարկության կդրվի այսօր 10:00-ին տեղական ժամանակով:

Պատվիրակություններին տրամադրվել է բանաձևի նորացված տարբերակը, որտեղ չկա պետություններին ուղղված կոչը միակողմանի կարգով պատժամիջոցներ սահմանել Ասադի դեմ, չկա նաև Ասադի պարտադիր հրաժարականի մասին կետը:

Սաուդյան բանաձևի նորացված տարբերակը սատարում է Աննանի խաղաղ կարգավորման ծրագրին և կոչ է անում բոլոր կողմերին դադարեցնել բռնությունը՝ «պայմաններ ստեղծելով անցումային գործընթացի համար»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---