«Հրապարակ». Վանո Սիրադեղյանը մահացել է![]() 2 օգոստոսի 2012 - 10:21 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակ» օրաթերթը, վկայակոչելով Վանո Սիրադեղյանի հետ մտերիմ եղած մի մտավորականի, գրում է, որ Հայաստանի նախկին ՆԳ նախարարը մի քանի ամիս առաջ մահացել է: Թերթը գրում է. «Հայտնի մտավորականներից մեկը, ով ժամանակին շատ մտերիմ էր Վանո Սիրադեղյանի հետ, մեզ հայտնեց, որ ամիսներ առաջ Վանո Սիրադեղյանը ծանր հիվանդությունից հետո արտերկրում մահացել է, սակայն այս փաստը`ինչ-ինչ նկատառումներից ելնելով, գաղտնի է պահվում: Նա պնդում է, որ հայտնի գործչի վերադարձի հետ կապված ֆեսյբուքյան ստորագրահավաքի եւ շարժման վերաբերյալ նրա ու ընտանիքի լռությունը հենց դրանով է պայմանավորված»: Միաժամանակ, թերթը չի բացառում, որ մտավորականի հայտնած տեղեկությունը կարող է ճիշտ չլինել: «Եթե այնուամենայնիվ այս տեղեկությունը ճշմարիտ չէ (հուսանք), ապա շուտով նրա ողջ առողջության մասին ապացույցներ կներկայացվեն հանրությանը, եւ կամ ինքը որեւէ կերպ կարձագանքի», - գրում է «Հրապարակը»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |