Ամփոփվել են 2012թ. առաջին կիսամյակի մակրոտնտեսական արդյունքները

Ամփոփվել են 2012թ. առաջին կիսամյակի մակրոտնտեսական արդյունքները

PanARMENIAN.Net - 2012թ. հունվար-հունիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ճշգրտված ցուցանիշն աճել է 7,8 տոկոսով 2011թ. նույն շրջանի համեմատ, ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Տնտեսական ակտիվության ցուցանիշները Հայաստանում բավականին համոզիչ են»,-ասել է նա կառավարության նիստից առաջ :

Ըստ նրա, զգալի արդյունքներ են գրանցվել արդյունաբերության ոլորտում՝ 13 տոկոս աճ, գյուղատնտեսության մեջ՝ 8,1 տոկոս, դեռևս ցածր են ցուցանիշները շինարարության ոլորտում, սակայն այստեղ ևս աճ կա բնակչության միջոցների ներգրավման հաշվին: Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ առաջին 7 ամիսների արդյունքում աճ է գրանցվել նաև ծառայությունների ոլորտում՝ 12 տոկոս: «Եթե դա դիտարկենք տնտեսական աճի համադրությամբ, ապա այդ ցուցանիշը կկազմի 6-6,5 տոկոս ֆինանսների նախարարության գնահատականով»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա, ըստ Վաչե Գաբրիելյանի, 2012թ. ավարտին ակնկալվում է եթե նախատեսված նպատակային գնաճից ոչ ցածր, ապա առնվազն շատ մոտ ցուցանիշ՝ 4 տոկոս: Նա հիշեցրել է, որ ամսական կտրվածքով գնանկումը կազմել է 1,5 տոկոս, իսկ 2011թ. հուլիսի համեմատ գնաճը կազմել է 2,2 տոկոս :

Ըստ 2012թ. բյուջեի տնտեսական աճը Հայաստանում նախատեսվում է 4,2 տոկոս, իսկ գնաճը կկազմի մոտ 4±1,5 տոկոս:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---