ԻՐԱՔՈՒՄ ՊԱՅԹԵՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

PanARMENIAN.Net - Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում ահաբեկիչների կողմից պայթեցվել է հայ կաթոլիկ եկեղեցին: Բացի այդ, նույն օրը պայթեցվել է ասորի-ունիաթներին պատկանող մեկ այլ եկեղեցի: Երկու եկեղեցիներից ահաբեկիչները նախապես դուրս են բերել այնտեղ գտնվող մարդկանց: Նրանք նաեւ հրշեջներին մոտ չեն թողել պայթեցված շինություններին: Մարդկային զոհեր չկան: Իրաքում, ինչպես նաեւ քրդական ուժերի կողմից վերահսկվող երկրի հյուսիսում բնակվող քրիստոնյա փոքրամասնությունների կյանքը վտանգի էենթարկվում: Նրանք ենթարկվում են իսլամիստական արմատականների կողմից հաճախակի դարձած հարձակումներին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---